• ԲԵՄԱՀԱՐԴԱԿ

    Բեմի հետնամասում դու ինձ չես գտնի,
    Ոչ էլ բեմին կանգնած, որ ճառ կասեմ,
    Կամ մի մենախաղ կկատարեմ,
    Դու ինձ բեմին մի փնտրիր ես այնտեղ չեմ։

    Սերդ ինձնից թաքուն է, կամ էլ կուլիսներում,
    Սակայն ես բեմին չեմ, որ այն տեսնեմ,
    Դու սխալ տեղ ես ընտրել, որ սերդ թաքցնես,
    Իսկ ես միամիտ գտնեմ ու տեսնեմ, կրծքիս սեղմեմ։

    Ինձանից ահավոր վախեցած փախչում էիր,
    Կարծես քո աչքին՝ կատաղի գազան էի,
    Քո զգացմունքն ինձանից թաքցնում էիր,
    Մտածում՝ իբրև իմ զգացմունքը հավերժ էր։

    Սակայն ի՞նչ շահեցիր՝ մի դատարկ բեմահարդակ,
    Որտեղ էլ ինձ փնտրում էիր ու փնտրում ես,
    Մի լիքը դահլիճ, որ ծիծաղում են քեզ վրա,
    Քանզի բեմին մենակ ես և խաղալ չգիտես։

    Հեղինակ՝ Արտաշես Հովհաննիսյան
    12/03/2017թ․ Գյումրի